National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.05.2021
Առաջարկվում է 1 տոննա ցեմենտի համար սահմանել 14 հազար դրամ պետտուրք, նույնքան կլինկերի համար` 2 հազար դրամ
1 / 2

Ցեմենտի եւ կլինկերի ներմուծման կանոնակարգմանը, այն լիցենզավորվող գործունեություն դարձնելուն եւ որոշակի տուրքով հարկվելուն ուղղված Կառավարության նախաձեռնությունը քննարկվեց մայիսի 7-ի ԱԺ նիստում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող լրացումը:

Ըստ հիմնական զեկուցողի` ՀՀ տնտեսական ներուժի պահպանմանը, մեր երկրում առկա ցեմենտի երկու գործարանների գործարկմանն ուղղված նախաձեռնության սկզբնական տարբերակը չի ընդունել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնել հիմնականում այն տարբերակը, որը գործել է մինչեւ 2020-ի դեկտեմբերի 31-ը: Միակ փոփոխությունը կլինկերի ներմուծման տուրքի ավելացումն է»,-նշեց Քերոբյանը:

«Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է բացասական եզրակացություն»,-ասաց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նա նշեց, որ Կառավարությունն առաջարկել է 1 տ ցեմենտի համար սահմանել 25 հազար դրամ պետտուրք, կլինկերի համար` 9 հազար դրամ: Թունյանի խոսքով` հանձնաժողովի նիստում մանրամասն քննարկվել է նախաձեռնությունը եւ որոշում է կայացվել, որ նախաձեռնության ընդունման արդյունքում շուկայում մենաշնորհ կտիրեր: Զեկուցողը տեղեկացրեց, որ հարցը հավելյալ քննարկվել է գործադիրում, համաձայնություն է ձեռք բերվել 1 տ ցեմենտի համար սահմանել 14 հազար դրամ պետտուրք, իսկ 1 տ կլինկերի` 2 հազար դրամ:

Ելույթներում պատգամավորները կարեւորեցին մինչեւ տարեվերջ ցեմենտի վերահսկման լաբորատորիա ունենալու հանգամանքը, ինչը հնարավորություն կտա վերահսկելու ցեմենտի որակը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am